ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Շիրազում ահաբեկչության կապակցությամբ![]() 27 հոկտեմբերի 2022 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին Շիրազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ «Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 25-ին Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 15 մարդ է զոհվել, կան վիրավորներ։ Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |