Դումանյան․ Միավորման արդյունքում բուհերի շենքերը չեն վաճառվի

Դումանյան․ Միավորման արդյունքում բուհերի շենքերը չեն վաճառվի

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կառավարության նիստից հետո լրագորղների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ բուհերի շենքերը դրանց միավորումից հետո չեն վաճառվելու, նման ծրագիր չկա։

Նա ասել է, որ դա վերաբերում է ոչ միայն առաջիկա ամիսներին ու տարիներին, այլ՝ երկար ժամկետներին, գրում է «Փաստինֆոն»։

«Չկա վաճառքի որևիցե ծրագիր, առևտրային ցանց, հյուրանոցային համալիր։ Նման հարց ընդհանրապես չի քննարկվել»,– ասել է նա։

Դումանյանն ասել է նաև, որ Բրյուսովի անվան համալսարանը Մանկավարժականի և Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ միավորելու մասին որևէ որոշում դեռ չի ընդունվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի` Մանկավարժականի և ֆիզկուլտինստիտուտի հետ հնարավոր միավորման գործընթացի մասին, որից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները բողոքի ակցրներ մեկնարկեցին։ Սեպտեմբերի 1–ին բուհերի միավորման ծրագրի մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախատեսվում թողնել առավելագույնը 8 բուհ գործող 16-ի փոխարեն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---