ՀՀ գծով ՀԱՊԿ արտահերթ նստաշրջանը կանցկացվի հոկտեմբերի 28-ին27 հոկտեմբերի 2022 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ քննարկվելու են Հայաստանին օգնության միջոցները, կանցկացվի հոկտեմբերի 28-ին։ Այդ մասին հայտնել է կազմակերպությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը կկայանա 2022-ի հոկտեմբերի 28-ին։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով սեպտեմբերի 15-ին Հայաստան գործուղված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նաև առաջարկվում է քննարկել ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում և 2 հիմնական ակնկալիք ունի։ «Առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական պետք է տա տեղի ունեցածին, և երկրորդ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի»,-ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |