Պաշտոնական Թբիլիսին իր արտաքին եւ ներքին քաղաքականության վերանայման կարիք ունի15 ապրիլի 2009 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Թբիլիսին իր արտաքին եւ ներքին քաղաքականության վերանայման կարիք ունի: Այդ մասին Երեւանում լրագրողներրի հետ կայացած հանդիպմանը հայտնել է Վրաստանի գծով փորձագետ Թամարա Վարդանյանը: «Այսօր վրացական ղեկավարության հիմնական խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Վրաստանի քաղաքական վերնախավը ոչ մի կերպ չի կարողանում գիտակցել, որ Վրաստանը Հարավային Օսիան եւ Աբխազիան կորցրել է դեռեւս նախքան օգոստոսյան դեպքերը»,- նկատել է Թամարա Վարդանյանը: Այդ ենթատեքստում նա նշել է, որ Հարավային Օսիայի ու Աբխազիայի հարցում վրաց իշխանությունները կոպիտ սխալներ են թույլ տվել դեռեւս 1990-ականներին:Արտաքին քաղաքականության հարցում, Թամարա Վարդանյանի խոսքով, Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմը պետք է հրաժարվի արեւմտամետ եւ թուրքամետ ուղղություններից: «ԱՄՆ-ն փորձում է որքան հնարավոր է երկար ժամանակ Վրաստանում հակառուսական տրամադրություններ պահպանել: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Հարավային Օսիայի օգտոստոսյան դեպքերից հետո Անկարան շտապեց Վրաստանին ներկայացնել տարածքային բողոքները»,- ընդգծել է փորձագետը: Թամարա Վարդանյանի խոսքով, այսօր վրացական ընդդիմությունը չունի նոր առաջարկներ, որոնք կարող էին որեւէ կերպ փոխել Վրաստանում առկա դրությունը: «Այսօր Վրաստանի խնդիրը չի կայանում Սահակաշվիլի-Բուրջանաձե հակադրության մեջ: Այդ մարդիկ վաղ, թե ուշ հեռանալու են քաղաքական դաշտից, եւ նրանց փոխարինելու են ուրիշները, բայց Վրաստանի խնդիրն այդպես էլ չլուծված կմնա»,- նշել է հայ փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |