Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը փոխշահավետ է15 ապրիլի 2009 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Օլեքսանդր Կուպչիշինին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացումը եւ նշեց, որ մեծ ներուժ կա երկու երկրների փոխգործակցության խորացման համար: Փոխարտգործնախարար Օլեքսանդր Կուպչիշինն ասաց, որ Ուկրաինան շահագրգիռ է Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացմամբ: Նա ընդգծեց, որ երկու երկրների քաղաքական երկխոսության ծավալումը կնպաստի տարբեր ուղղություններով փոխգործակցության ակտիվացմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |