Պուտին․ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարելի է հասնել միայն եռակողմ հայտարարությունների կատարմամբ28 հոկտեմբերի 2022 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովման հնարավոր կլինի հասնել պայմանավորվածությունների երկուստեք հետևողական կատարման արդյունքում։ «Անկասկած, խաղաղութան տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը ենթադրում է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հայտնի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղորեն կատարումը»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հիշեցրել է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման մասին է։ «Մենք ՀՀ վարչապետի հետ էլ ենք այդ մասին շատ խոսել, և, ինչպես հասկանում եմ, մեր գործընկերը լիովին համամիտ է դրան։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները, այդ ամենը հեշտ չէ, բայց գտնել դրանք կարելի է միայն այդ ճանապարհին։ Հետագայում դա թույլ կտա հասնել խաղաղ պայմանագրի կնքմանը»,-ասել է Պուտինը, գրում է Sputnik Արմենիան։ Նա նշել է նաև, որ ՌԴ-ն ավանդաբար և պատմականորեն միշտ ուշադրությունէ դարձրել կայունությանը կովկասյան ուղղությունում և աջակցել է հայ ժողովրդին ու նրա անվտանգությանը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն անում է ամեն հնարավորը ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների համակողմանի և համապարփակ կարգավորման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Բոլորին հասկանլի է, բոլորի համար ակնհայտ է՝ և Ադրբեջանը, և Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, բոլորը մեկ միասնական պետության մաս են եղել։ Մենք հսկայական քանակի կապեր ունենք և Երևանի, և Բաքվի հետ և դա հաշվի չառնել ուղղակի հնարավոր չէ»,-ասել է Պուտինը։ Ըստ նրա, վիճակը և Հայաստանում, և Ադրբեջանում բավականին բարդ է, և ՌԴ-ն շահագրգռված է, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան։ Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Photo. TASS Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |