Սաղաթելյան․ Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաքի է հրավիրում31 հոկտեմբերի 2022 - 11:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։ Այդ մասին ան գրել է ֆեսյբուքյան իր էջում։ «Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին. -Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ -Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ։ Արցախը նաև շատ հստակ ասում է. -Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։ Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը՝ շարունակել սատարել Արցախին, պաշտպանել Արցախի իրավունքները, կանգնել Արցախի թիկունքին: Սիրելի հայրենակիցներ, Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին: Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք»,-ասվում է գրառման մեջ: Նա նշել է, որ Հայաստանը պետք է կանգնի Արցախի կողքին, հայը պետք է տեր կանգնի իր հայրենիքին: «Համահայկական միասնություն Արցախի և Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և պետականության շուրջ: Առանց Արցախի չկա Հայաստան, առանց Արցախի չկա խաղաղություն»,-ասվում է գրառման մեջ։ Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին մասնակցելկ են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Հանրահավաքին զուգահեռ ընթանում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի, որը հայտարարություն է ընդունել։ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում ասել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս: Հանրահավաքին մասնակցել է մոտ 40,000 քաղաքացի։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |