ՀՀ-ն 2023-ին 144 մլրդ դրամ կհատկացնի Արցախին

ՀՀ-ն 2023-ին 144 մլրդ դրամ կհատկացնի Արցախին

PanARMENIAN.Net - ՀՀ-ն 2023 թվականի պետական բյուջեով Արցախին 144 մլրդ դրամի չափով ֆինանսավորում կհատկացնի։ Այդ մասին ֆինանսաների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ պատասխանելով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Նախարարը հիշեցրել է, որ 2022-ին ևս այդքան էր նախատեսված և այդքան էլ հատկացվել է։ Նա հավելել է՝ քանի որ գումարի մի մասը ծախսվել է շինաշխատանքների և ենթակառուցվածքների վերականգնման վրա, ապա քանի որ այդ ծախսերը միանվագ են, հաջորդ տարվա ծախսերում ԱՀ կառավարությունն ավելի մեծ ճկնություն կստանա՝ որոշելու, թե որ ոլորտների վրա ծախսել գումարը։

Նա նշել է, որ այդ գումարից բացի կառավարության որոշմամբ նախատեսված է հատկացնել ևս 20 մլրդ դրամ այն կարիքների համար, որոնք կարող են առաջանալ տարվա ընթացքում։ Ըստ Խաչատրյանի, եթե ինչ-որ խնդիրներ և կարիքներ առաջանան, դրանք կքննարկվեն և կստանան համապատասխան լուծումներ, գումարը կհատկացվի այդ 20 միլիարդից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---