Նախարար. ՀՀ-ն պետպարտքի բարձր միջակայքում է՝ 60․3%-ից պետք է նվազեցնել մինչև 50% չգերազանցող մակարդակի31 հոկտեմբերի 2022 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ուստի նախատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարվա 60.3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 % չգերազանցող մակարդակի: Նա նշել է, որ 2023-ի պետական բյուջեի նախագիծը կոչված է երաշխավորելու մակրոտնտեսական կայունություն։ «Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է էականորեն ավելացնենք հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքը, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- պարզաբանել է Խաչատրյանը, գրում է «Փաստինֆոն»։ Ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Հայաստանը 2026-ին հարկերը պետք է հասցնի համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25% ցուցանիշի: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը դա ֆիսկալ կոնսոլիդացիան է, ինչը նշանակում է, որ պետք է ապահովել պետպարտքը համառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում: «Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որ պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն կառավարության հիմնական անելիքների իրականացման ռիսկեր»,- նշել է նա: Ավելի վաղ Խաչատրյանն ասել էր, որ 2023-ին պետական պարտքը ներքին աղբյուրներից կսպասարկվի 255 մլրդ դրամով: Նշվել է նաև, որ 2023-ին կհատկացվի 260 մլրդ դրամ՝ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար: Պարտքի սպասարկման համար կներգրավվեն նաև փոխառու միջոցներ: Այն գործընթացում կարևորվել է գանձապետական պարտատոմսերի կշռի ավելացումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |