Արցախում կհիմնվի մետաղամշակման և ուսումնական արտադրամաս31 հոկտեմբերի 2022 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Արցախում կհիմնվի մետաղամշակման և ուսումնական արտադրամաս. Կառավարության և «Ջենեսիս Արմենիայի» միջև հուշագիր է ստորագրվել: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ: Բեգլարյանն արժեքավոր է համարել ԱՀ կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի հետ ունեցած համագործակցության փորձը՝ հայտարարելով տնտեսական և ուսումնական նշանակության նոր նախաձեռնության մասին: «Նախատեսում ենք Արցախում ստեղծել գերժամանակակից խառատային և գործիքաշինական հաստոցներով հագեցած մետաղամշակման, վերանորոգման և ուսումնական մեկ ընդհանուր արտադրամաս: Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում 200 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը նպատակ ունի հոգալու հասարակության ու տնտեսության կարիքները, ինչպես նաև խթանել աշակերտների և ուսանողների շրջանում տեխնիկական և արհեստագործական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը: Սա պահանջված ներդրում է Արցախում և վառ օրինակ է բարեգործական ու բիզնես ներդրման՝ հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան մարտահրավերներն ու առաջնահերթությունները»,- իր խոսքում նշել է պետական նախարարը: Ծրագրի առանձին մանրամասները քննարկելուց հետո՝ Արտակ Բեգլարյանն ու Աբրահամ Գասպարյանը ստորագրել են ԱՀ կառավարության, «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համագործակցության եռակողմ հուշագիր: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |