ԿԲ նախագահ․ Գնաճը ՀՀ-ում հասել է 9․9%-ի՝ հավասարվելով ԵՄ ցուցանիշին31 հոկտեմբերի 2022 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ-ում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարել է, որ Հայաստանում գնաճը հասել է 9․9 տոկոսի՝ մտահոգիչ համարելով դա։ «Ի դեպ, սա ԵՄ երկրների գնաճին է հավասար», – ասել է ԿԲ նախագահը, հայտնում է Factor.am-ը: Նա նշել է, որ հարկավոր է զսպել գնաճը։ «Երբ ռուսական կողմից նոր հայտարարություններ եղան՝ մոբիլիզացիայի հետ կապված, տեսանք նոր մարդկանց հոսք, որն ավելացնում է արտաքին պահանջարկի գործոնի ազդեցությունը մեր գնաճի վրա: Մենք մի բանում ենք հաստատակամ, որ անպայմանորեն պետք է բոլոր քաղաքականությունները նպատակադրենք նրան, որ մեր գնաճը զսպենք ու մյուս տարվա ընթացքում գանք թիրախին», – ընդգծել է ԿԲ նախագահը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը գտնվում է պարտքի բարձր միջակայքում, ուստի նախատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարվա 60.3 տոկոս մակարդակից պետք է նվազի մինչև 50 % չգերազանցող մակարդակի: Նա նշել է, որ 2023-ի պետական բյուջեի նախագիծը կոչված է երաշխավորելու մակրոտնտեսական կայունություն։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |