Սիմոնյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության հարցում

Սիմոնյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի ավելի խորքային ներգրավմամբ երկրի անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցում: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակության հետ Երևանում հանդիպմանը:

Դրա ընթացքում քննարկվել են խորհրդարան-գործակալություն գործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում։

Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի և նախագծերի շուրջ:

Հարավային Կովկասի տարածաշրջան ընդլայնված այցի շրջանակում Հայաստան է ժամանել ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔին: Այցը եռօրյա է և կավատրվի նոյեմբերի 2-ին: Դեսպանի օրակարգում ընդգրկված են նաև հանդիպումներ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---