Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան![]() 1 նոյեմբերի 2022 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկու ղեկավարի առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Նշվում էր նաև, որ նախատեսվում է նաև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |