Փայլան․ Թուրքիա-Հայաստան գործընթացի շուրջ շահեկան զրույց ունեցանք![]() 1 նոյեմբերի 2022 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Այցով Երևանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին՝ նրա հետ զրույցն անվանելով շահեկան։ «Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ և Հայաստան-Թուրքիա երկխոսութեան գործընթացի Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ Թուրքիա-Հայաստան բնականոնացման գործընթացի շուրջ շահեկան զրույց ունեցանք»,-ասվում է գրառման մեջ։ Հայաստանում Փայլանը մի շարք հանդիպումներ է ունեցել ինչպես գործող պաշտոնյաների՝ վարչապետի, ԱԺ նախագահի և այլոց, այնպես էլ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |