Քերոբյան․ Հուլիս-օգոստոսին հյուրանոցները 100%-ով զբաղված էին![]() 1 նոյեմբերի 2022 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա հուլիս և օգոստոս ամիսներին հյուրանոցային ամբողջ համալիրը 100%-ով զբաղված է եղել, նաև այլ երկրների զբոսաշրջային ընկերությունները Հայաստանին հայտնել են, որ բազմաթիվ զբոսաշրջիկների մերժել են ՀՀ այցի ուղեգրեր վաճառել, քանի որ չեն կարողացել տեղավորել հյուրանոցներում: Այդ մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Վահան Քերոբյանը` ներկայացնելով երկրում զբոսաշրջության ոլորտի վիճակն ու զարգացման հնարավորությունները։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակն առաջին հերթին վերաբերում է Երևան և Գյումրի քաղաքներին, որտեղ պիկ ամիսներին արձանագրվում է հյուրանոցային համարների խիստ անբավարարություն, գրում է Panorama.am-ը։ Քերոբյանն ասել է, որ 2022-ին 1.4 մլն զբոսաշրջիկ է եկել Հայաստան, նախատեսվում է մինչև 2026 թվականն այդ ցուցանիշը հասցնել 2.5 մլն-ի։ Էկոնոմիկայի նախարարն ասել է, որ Հայաստանի զոբսաշրջային ոլորտի առանձնահայտոկությունն այն է, որ առկա է ընդգծված սեզոնայնություն և ձմռանը՝ նոյեմբերից մինչև ապրիլ, ցածր սեզոնային այցերի ամիսներն են: Նա հավելել է, որ նախարարությունը ծրագրեր է իրականացնում հյուրանոցների թիվն ավելացնելու համար, իսկ ՏԿԵ նախարարությունը վարկային ծրագրերով խթանում է հյուրատների վերանորոգումը: 2023թ. պետական բյուջեի նախագծով զբոսաշրջության ոլորտի զարգացմանը տրամադրվել է 7.66 մլրդ դրամ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |