Փաշինյան-Ռայիսի հանդիպումը մեկնարկել է![]() 1 նոյեմբերի 2022 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի Սադաբադ համալիրում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռայիսի հանդիպումը, հայտնում է իրանական IRNA-ն։ Փաշինյանն Իրան է մեկնել աշխատանքային այցով։ Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկու երկրի ղեկավարի առանձնազրույցից հետո տեղի կունենա ընդլայնված հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների և պատվիրակության անդամների մասնակցությամբ։ Նշվում էր նաև, որ նախատեսվում է նաև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում։ Աշխատանքային այցով Իրանում է գտնվում նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |