ԿԲ-ն ևս 0․5%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը![]() 1 նոյեմբերի 2022 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել ևս 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10․5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 12%։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9%, հայտնում է Կենտրոնական բանկը։ Վերջին անգամ ԿԲ-ն ընթացիկ սեպտեմբերի 13-ի նիստում էր բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10%: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |