Կին վարորդները Երևանում ծանոթացել են Porsche-ի նոր մոդելներին![]() 1 նոյեմբերի 2022 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Porsche AG-ի պաշտոնական ներկայացուցիչ «Պորշե կենտրոն Երևանը» իր երրորդ միջոցառումն է կազմակերպել կին վարորդների համար, այս անգամ՝ Երևանում. այն անցկացվել է Women Empowerment («Կանանց հզորացում»,- խմբ.) խորագրի ներքո: Թեև այս անգամ միջոցառման անցկացման վայրն ու ձևաչափը փոխվել են, ընկերության ուշադրության կենտրոնում շարունակում են կանայք մնալ: «Պորշե կենտրոն Երևանի» վաճառքների պատասխանատու Քրիստինե Բարսեղյանի խոսքով՝ այս ձևաչափով միջոցառման գաղափարն անսպասելի է եկել, իսկ գլխավոր նպատակն էր ակտիվ ամառվանից հետո աշնանը նույնպես չպասիվանալ: «Քանի որ ավտոշուկայում ամենաակտիվ բրենդներից ենք, որոշեցինք չեզրափակվել միայն ամառային սեզոնով ու աշնանն էլ համապատասխան տրամադրություն հաղորդել կին վարորդներին: Սովորաբար միջոցառումների ժամանակ Հայաստանի տարբեր մարզերում ենք լինում, բայց այս անգամ որոշվեց Երևանում մնալ: Այս անգամ փոքր-ինչ տեղ ենք հատկացրել շքեղությանն ու նորաձևությանը, չէ որ հավաքվել են կանայք, ու չեն կարող չխոսել հագուստից, ոճից, հետևաբար փորձեցինք համադրել երկուսը մեկում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ շուտով վերաբացելու են ընկերության նորացված ցուցասրահը: Բարսեղյանի խոսքով՝ ժամանակների ու աշխարհայացքների փոփոխությանը զուգընթաց կանայք այժմ առավել ակտիվ են տարբեր ոլորտներում՝ չզիջելով, որոշ դեպքերում նաև՝ առաջ անցնելով տղամարդկանցից: «Կին գործարարներն աշխուժացել են, նրանք այժմ ավելի համարձակ ու վճռական են, և իրենց ինքնուրույնությունն ամրապնդելու կարիք ունեն, ինչն էլ Porsche-ն ողջունում է»,- եզրափակեց Բարսեղյանը: Իր հերթին, «Բենթլի Երևան», «Պորշե Կենտրոն Երևան» և «Աուդի Արմենիա» ընկերությունների մարքեթինգի բաժնի ղեկավար Մարիամ Մատնիշյանն ընդգծեց, որ Porsche-ն շատ է կարևորում կին հաճախորդներին, ինչի հետևանքով էլ այս տարի նրանց հատկապես մեծ ուշադրություն է դարձվել: «Կինն ու ավտոմեքենան այսօրվա իրականության մեջ կապված են, մեքենան մեծ դեր ունի կնոջ կյանքում: Կին վարորդները շատ տարբեր են, երբեք չեք պատկերացնի, թե որքան են նրանք մասնագիտացված ու հմուտ մեքենա վարելու գործում, ինչում ինքներս ենք համոզվել՝ մի քանի անգամ միասին ճանապարհ անցնելով»,- նշեց նա՝ հավելելով, որ կանանց նվիրված առաջին միջոցառումն անցկկացրել են 2021-ին՝ Դիլիջանում, իսկ երկրորդը՝ այս ամռանը՝ Սևանում: Նոր Porsche Macan-ի մասին Porsche-ն թողարկել է իր Macan մոդելային շարքի կոմպակտ ամենագնացների թարմացված տարբերակները՝ ավելի բարձր կատարողականությամբ, հղկված դիզայնով ու կառավարման նոր կոնցեպտով: Մոդելն ունի 3 տարբերակ՝ Macan, Macan S ու Macan GTS, որոնք զգալիորեն ավելի հզոր են, քան նախորդները: Որպես ամենագնացների հաջողված շարքի սպորտային առաջատար, Macan GTS-ն առաջին հորիզոնականում է: Վերջինիս 2.9 լիտրանոց երկտուրբինային V6-ն այժմ ապահովում է 324 կՎտ (440 ձիաուժ) հզորություն` 44 կՎտ (60 ձիաուժ) աճ: Porsche GTS-ի մեքենաներին բնորոշ անվտանգության և արագության ապահովման շնորհիվ` այն սպորտ քրոնո փաթեթով հագեցած 0-100 կմ/ժ արագության հասնում է 4.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է մինչև 272 կմ/ժ: Ինչպես նախկինում, բոլոր շարժիչներն էլ միացված են յոթ արագությամբ Porsche երկկցորդ փոխանցման տուփով (dual-clutch transmission (PDK) և Porsche Traction Management (PTM) լիաքարշակ համակարգով: Ավելի հստակ դիզայն՝ սպորտային շեշտադրմամբ Porsche-ն էլ ավելի է հղկել իր կոմպակտ ամենագնացի վիզուալ տեսքը՝ կատարելով մի շարք սպեցիֆիկ փոփոխություններ: Թափքի վերափոխված առաջնամասը այն դարձնում է ավելի տպավորիչ ու ազդեցիկ: Ետևի մասը` տեխնիկական դիզայնով հատուկ արդյունավետ դիֆուզորով է: Այստեղ և առջևի մասում բամպերները առանձնանում են նոր 3D ֆակտուրայով դետալներով, որոնք առկա են նաև մեքենայի դռների վրադիր տարրերին՝ կողային շեղբերին: Լուսադիոդային լուսարձակները և Sport Design արտաքին հայելիներն այժմ ստանդարտ են բոլոր մոդելների համար: Իր սեգմենտում ամենասպորտային մեքենա հռչակված Macan-ը կրկին ամրապնդում է իր դիրքը՝ օպտիմիզացված ընթացային մասը, ստաբիլիզատորները, ինչպես նաև ավելի զգայուն ղեկային մեխանիզմն էապես բարելավում են կոմպակտ ամենագնաց մեքենայի կառավարումը: Այս առումով, Macan GTS-ն այժմ առավել քան երբևէ ընդգծում է դինամիկայի և հարմարավետության միջև հավասարակշռության առկայությունը: Նոր Macan-ում կիրառվել է երկդռնանի Porsche սպորտային մեքենաների փորձը, ինչն ավելի է բարելավում ղեկ-վարորդ փոխադարձ կապը Macan-ի նոր մոդելներում: Boxster 718 մոդելների դիզայնը՝ իր սպորտային սուր եզրերով ու հստակ ձևով նոր դարաշրջան է բացում Boxster-ի պատմության մեջ: Օդի մուտքի հորիզոնական գծերն առջնամասը տեսողականորեն ավելի լայն են դարձնում, ինչը մեքենային տալիս է լրացուցիչ եռանդուն և վճռական տեսք: Կողային ուրվագիծն ընդգծում է մեքենայի միջադիր դասավորությամբ շարժիչի կոնցեպտը: Անիվի կամարները մեծ են՝ մինչև 20 դյույմ չափի անիվների համար, ինչից պարզ է՝ նոր 718 մոդելները նախատեսված չեն ավտոտնակում փակված լինելու համար, այլև շարժման հուզիչ հաճույքի համար են: Մեկ այլ սպորտային դետալ՝ V-աձև ոտքերով նոր արտաքին հայելիներ։ 718 Boxster-ի կտորից փափուկ ծածկը փակ վիճակում պահպանում է սպորտային մեքենային բնորոշ դինամիկ ուրվագիծը: Կոճակի սեղմումով այն ավտոմատ կերպով բացվում է 9 վայրկյանում, նույնիսկ մինչև 50 կմ/ժ արագությամբ վարելիս։ 718 մոդելների հետնամասը ոչ միայն վկայում է ընդգծված սպորտային ոճի, այլ նաև մեր դիզայներների տաղանդի մասին։ Նա ստացավ հստակ, հակիրճ ձև և բոլորովին այլ, յուրահատուկ տեսք ունի: Շատ գեղեցիկ են հարթ հետևի լույսերը՝ եռաչափ դիզայնով: Հորիզոնական լույսերը շրջապատում են 4 կետանոց LED արգելակային լույսերը: Լամպերի միջև տեղակայված շեշտադրման ժապավենը տեսողականորեն ընդլայնում է մեքենայի հետևի մասը: Դրա վերևում տեղադրված է հետևի հակաթևը, որն ավտոմատ կերպով բացվում է 120 կմ/ժ արագությամբ սրընթանալիս, դրանով իսկ նպաստում է անիվների ավելի լավ ճանապարհը բռնելուն: Իսկական սպորտային մեքենայից շատ բան կարելի է սպասել։ Միջին շարժիչով 718 մոդելներն առանձնանում են ոչ միայն բարձր դինամիկայով, այլև 2 բեռնախցիկի առկայությամբ։ Սրահն առանձնանում է տարբեր մտածված լուծումներով և համալրման հնարավորություններով։ Մոդելային շարքը հասանելի է պատվիրելու համար։ Ցուցասրահից վաճառքի մեքենաներին կարող եք ծանոթանալ պաշտոնական ներկայացուցչության կայքում: Մանրամասների համար զանգահարել՝ 010 739 403, 096 096 911: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |