ԿԲ պաշտոնյա․ Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիներն իրենց հետ $1.7 մլրդ են բերել![]() 1 նոյեմբերի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - 2022-ի 9 ամսվա ընթացքում Հայաստան է փոխանցվել 1.7 մլրդ դոլար։ Այդ մասին ԿԲ–ում կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը՝ նշելով, որ ամբողջ գումարը Հայաստան է փոխանցվել բանկային փոխանցումների ձևով ու գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից։ «Սա շատ բարձր թիվ է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 155 տոկոսով ավելի է»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի դիտարկմամբ` փոխանցումների նման աճը պայմանավորած է ոչ թե ՌԴ–ում աշխատող հայաստանցի միգրանտներով, այլ ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ռուսաստանցիներով։ «Աճի մեծ մասը հիմնականում միջազգային այցելուների կողմից իրենց ֆինանսական միջոցները ՌԴ–ից կամ այլ երկրներից Հայաստան տեղափոխելու հետ է կապված»,– ասաց Մարտին Գալստյանը։ Թե փոխանցումների որ տեսակն է հատկապես աճել` առևտրային, թե անձնական, ԿԲ-ում դժվարանում են տարանջատել։ Բայց որոշ ուսումնասիրությունների վրա հիմնվելով` եկել են այն եզրակացության, որ գերակշիռ մասը հենց առևտրային փոխանցումներն են։ ԿԲ նախագահը նշել է նաև, որ ՀՀ աշխատաշուկայում այս պահին գերտաքացած իրավիճակ է, պաշտոնական տվյալներով` միայն այս տարվա սեպտեմբերին Հայաստանում 10,037 նոր աշխատատեղ է գրանցվել։ Գալստյանը նշել է, որ ֆենոմենալ վիճակ է ստեղծվել՝ Հայաստանում աշխատավարձերը բարձրանում են, թափուր աշխատատեղերը չեն լրացվում, գործազրկությունը չի նվազում, իսկ հայկական ընկերությունները սկսում են դրսից վարձու աշխատողներ բերել, գրում է Sputnik Արմենիան։ «Մենք արդեն անեկդոտալ պատմություններ ենք լսում, որ հայկական ընկերությունները սկսում են դրսից վարձու աշխատողներ բերել իրենց կարիքները հոգալու համար։ Աշխատավարձերի բավական բարձր մակարդակ կա շինարարության ոլորտում, առևտրի, ծառայությունների ոլորտում, որը, ըստ էության, դրդում է հայկական ընկերություններին այդ պակասը կամ բացը լրացնել այլ երկրների աշխատուժի հաշվին», – ասել է Գալստյանը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով ՀՀ-ում գրանցված գնաճին և դրամի փոխարժեքին, ասել է, որ գնաճի դեմ պայքարում են մի քանի եղանակով, որոնցից մեկը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքը, դրամի արժևորումը որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորոն զսպելուն։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |