Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը15 ապրիլի 2009 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւի ու Իլհամ Ալիեւի միջեւ ապրիլի 16-17 Մոսկվայում կայանալիք բանակցությունները կդառնան ռուս-ադրբեջանական հագեցած քաղաքական երկխոսության շարունակությունը: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո ծառայությունը:«Բարձրագույն մակարդակով բանակցություններում ավանդաբար կարեւոր է տեղ է զբաղեցնում արդիական միջազգային հարցերի, տարածաշրջանային խնդիրների քննարկումը: Կենտրոնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը ստորագրվեց մի հռչակագիր, որում կողմերը հաստատեցին իրենց հավատարմությունը հակամարտության քաղաքական կարգավորմանը: Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը, շարունակում է աջակցել կողմերի փոխզիջողական պայմանավորվածության տարբերակների որոնումներին: Բանակցությունների ընթացքում նախագահները կշոշափեն նաեւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մշակման, Կասպիայում բազմակողմանի համագործակցության զարգացման մոտեցումների համաձայնեցման հարցեր: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |