Կոնջորյան․ Ալիևը եկել էր Սոչի՝ չեղարկելու Պրահայի հայտարարությունը 2 նոյեմբերի 2022 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում անդրադառանալով Սոչիում տեղի ունեցած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, ասել է, որ Ադրբեջանը եկել էր Սոչի՝ չեղարկելու Պրահայի հայտարարությունը, մասնավորապես՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։ Նա նշել է, որ Ադրբեջանին ոչ միայն չհաջողվեց տապալել Պրահայի հայտարարությունը, այլ Սոչիի հայտարարության մեջ ևս հղում կատարվեց Ալմա-Աթայի հռչակագրին։ Ըստ պատգամավորի, սա նշանակում է, որ այս հայտարարությամբ ՌԴ-ն ևս արձանագրեց, որ ընդունում է ՀՀ միջազգայնորեն ընդունված սահմանները և տարածքային ամբողջականությունն ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք և պետք է դուրս բերի զորքերն այդ հատվածից։ Նա հավելել է՝ դա նշանակում է նաև, որ սահմանազատումը ևս պետք է իրականցվի այդ փաստաթղթում նշված սահմանների համատեքստում։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |