Էրդողանը 1 տարով երկարացրել է թուրք զինվորականների ներկայությունը ԼՂ-ում 2 նոյեմբերի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 տարով երկարացրել է իր զինվորականների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնում։ Նշվում է, որ թուրք զինվորականները կշարունակեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ ներառյալ ԼՂ-ում հրադադարի պահպանումը, գրում է Gazeta.ru-ն՝ Anadolu-ին հղումով։ Նոր մանդատն ուժի մեջ կմտնի 2022-ի նոյեմբերի 17-ից։ Մինչ այդ օրինագիծը հաստատվել էր Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կողմից։ 2020-ի նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Համատեղ դիտարկման կենտրոնի ստեղծման մասին։ Հուշագիրը հաջորդել է 44-օրյա պատերազմի ավարտին՝ նոյեմբերի 9-ին ընդունած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությանը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |