Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նոյեմբերի 5-ի հանրահավաքին 2 նոյեմբերի 2022 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է նոյեմբերի 5-ի հանրահավաքին: Այդ մասին հայտնել է նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հանրահավաք է հրավիրում՝ ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։ Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին մասնակցելկ են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Հանրահավաքին զուգահեռ ընթանում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի, որը հայտարարություն է ընդունել։ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը: Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում ասել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս: Հանրահավաքին մասնակցել է մոտ 40,000 քաղաքացի։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |