Նախագիծ․ Դպրոցի տնօրենի հավաստագրման հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստումը հանվում են 2 նոյեմբերի 2022 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է դպրոցի տնօրենի հավաստագրման ընթացակարգերից հանել հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստման պահանջը։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. փետրվարին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով: Նշված օրենսդրական փոփոխությամբ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման, տնօրենի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի դադարեցման գործընթացների վերաբերյալ մի շարք բարեփոխումներ են ամրագրվել: Ներկայում գործող կարգով պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել միայն վերապատրաստում անցած անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: Հանրային քննարկման դրված նախագծերի համաձայն՝ հավաստագրի ձեռքբերման համար վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է: Նախատեսվում է փոփոխություն իրականացնել նաև քննության անցկացման գործընթացում՝ սահմանելով միայն թեստավորման փուլ. հարցազրույցի փուլը հանվել է: Արդյունքում՝ պարզեցվել են հանձնաժողովի ձևավորման պահանջները՝ խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից և ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումից: Այս բարեփոխումների արդյունքում տնօրենի թեկնածուի համար հավաստագրման գործընթացն անհրաժեշտ է դառնում միայն առաջին անգամ դիմող հավակնորդների համար: Նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ՝ գործող տնօրենները զարգացման ծրագրի կատարողականի արդյունքով կարող են համարվել ատեստավորված, որը հիմք կհանդիսանա, որ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարաձգվի ևս 5 տարով: Ընդունվելու դեպքում նոր կարգերն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարից: Շահագրգիռ կառույցներն ու անձինք նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 6-ը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |