Բեգլարյան․ ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են, նաև սկզբունքային 3 նոյեմբերի 2022 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր պաշտոնավարումն ամփոփող մամուլի ասուլիսում ասել է, որ ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններ եղել են, այդ թվում՝ սկզբունքային։ «Իրականում, տարաձայնությունները քիչ չեն։ Տարբեր գործընկերների հետ որոշակի աշխատանքային շփումներ լինում են, հաջողված ծրագրեր լինում են, բայց նաև սկզբունքային տարաձայնություններ են լինում», -ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունների հետ ինչ-որ տարաձայնություններ կան, գրում է Panorama.am-ը։ Նրա խոսքով, տարաձայնություններ լինում են Արցախին առնչվող արտաքին քաղաքական կուրսի հայտարարությունների, տարբեր ծրագրերի մասով։ «Շատ դեպքերում փորձում եմ ներքին աշխատանքային միջավայրում այդ խնդիրները լուծել, քանի որ կարևորում եմ, որ այս ծանր իրավիճակում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների կառավարությունները, իշխանություններն արդյունավետ փոխգործակցություն ունենան»,- ասել է Բեգլարյանը։ Նա նշել է, որ մյուս կողմից որոշակի տարաձայնություններ, դժգոհություններ ունենում է, որոնց մասին միշտ բաց անկեղծորեն ներկայացնում է, մի մասն ազդում է, մի մասը չի ազդում, սակայն չէր ցանկանա հրապարակային ներկայացնել։ «Արտաքին քաղաքական մասով իմ դիրքորոշումներն ես անընդհատ հրապարակային ներկայացրել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը որևէ կասկածի տակ չպետք է դրվի։ Նախագահի, ԱԳ նախարարության, ԱԺ կողմից բոլոր հայտարարությունները ես կիսում եմ, ես էլ նույն ձև եմ մտածում, հետևաբար այս տեսանկյունից որևէ հարց չկա, իսկ տարաձայնություններ, իհարկե, կան որոշ գործընկերների հետ»,- ասել է Բեգլարյանը։ Արտակ Բեգլարյանը հեռանում է ԱՀ պետնախարարի պաշտոնից, քանի որ այդ պաշտոնում նշանակվելու է ՌԴ քաղաքացիությունից հրաժարված Ռուբեն Վարդանյանը, որի նշանակումը Բեգլարյանը ողջունել է։ Նա նաև ասել է, որ կշարունակի իր գործունեությունը այլ պաշտոնում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |