Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել «Monte-Carlo Rolex Masters-2009» մրցաշարի 1/8 եզրափակիչ15 ապրիլի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Masters 1000 կարգի «Monte-Carlo Rolex Masters-2009» մրցաշարի 1/8 եզրափակիչ, որն անցնում է ապրիլի 11-19 Մոնտե Կառլոյում:Այսօր աշխարհի 15-րդ ռակետ, 27-ամյա Նալբանդյանը, որը հայտագրված է Մոնակոյի իշխանության մայրաքաղաքում 12-րդ համարի տակ, 3 սեթից բաղկացած համառ մենամարտում կարողացավ հաղթանակ կորզել ATP վարկանիշով 54-րդ ռակետ 23-ամյա իսպանացի Մարսել Գրանոլյերսից` 4/6, 6/3, 6/1: Մենամարտը տեւել է 2 ժամ 8 րոպե: Սա թենիսիստների առաջին հանդիպումն էր: Հիշեցնեմք, որ մեկնարկային խաղում Նալբանդյանը երեք սեթում հաղթեց աշխարհի 39-րդ ռակետ ֆրանսիացի Պոլ Անրի Մաթյեին` 6:4, 3:6, 6:3: Ավելի վաղ Նալբանդյանն ու Մաթյեն հանդիպել են երեք անգամ եւ բոլոր մենամարտերում հաղթել է արգենտինացին: 1/8 եզրափակչում Նալբանդյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն, որը 6/4, 6/3 հաշվով հաղթել է խորվաթ Իվո Կառլովիչին: Դավիդենկոն այս պահի դրությամբ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը տղամարդկանց վարկանիշային աղյուսակում: Առաջիկա խաղը Նալբանդյանի եւ Դավիդենկո միջեւ կլինի տանսերորդը պաշտոնական մրցաշարերի շրջանակներում, եւ Դավիթն առայժմ առաջեւում է 6:4 հաշվով: Նրանց վերջին խաղում, որը տեղի ունեցավ անցյալ տարի փարիզյան «Մասթերսի» կիսաեզրափակչում, հաղթեց Նալբանդյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |