Ուզբեկստանը հրաժարվել է մասնակցել Երեւանում ընթացող ՀԱՊԿ ԱԳՆԽ գագաթնաժողովին15 ապրիլի 2009 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանի Հանրապետության ներկայացուցիչները չեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Երեւանում ապրիլի 16-17-ը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեցին Հայաստանում ՀԱՊԿ մամլո ծառայությունից:«Ուզբեկստանի Հանրապետության արտգործնախարարությունը պաշտոնապես հաղորդել է, որ նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը ՀԱՊԿ ԱԳՆ խորհրդի նիստի աշխատանքին, եւ առաջարկել է միջոցառումն անցկացնել սույն թվականի հունիսին նախատեսվող Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին: Սակայն, այն առնչությամբ, որ ՀԱՊԿ հիմնական փաստաթղթերով նախատեսվում է կանոնադրական մարմինների` Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի անցկացում տարեկան առնվազն երկու անգամ, Կազմակերպության մյուս անդամ պետությունների արտգործնախարարները ցանկություն են հայտնել հանդիպումն անցկացնելու Հայաստանի Հանրապետությունում», - նշել են մամլո ծառայությունում: Օրակարգում ընդգրկված է միջազգային անվտանգության արդիական խնդիրների, այդ թվում նաեւ աֆղանական ուղղությամբ Կազմակերպության գործունեության ներկա վիճակի եւ հեռանկարների շուրջ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական համագործակցության հարցերի քննարկումը: Կդիտարկվեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի, հետ փոխգործակցության հիմնական ուղղությունները: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների Կազմակերպության ռազմական բաղադրիչի ակտիվացմանն ու անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդմանն ուղղորդված առաջարկությունները, Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքի միջանկյալ արդյունքները: Ապրիլի 15-ին Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի տեղը կարող է զբաղեցնել Իրանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |