«Պոբեդան» կվերսկսի Մոսկվա-Գյումրի թռիչքները![]() 3 նոյեմբերի 2022 - 19:04 AMT PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ից մեկնարկելու է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը: Դրանք կիրականացվեն շաբաթական չորս անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասներին կարելի է խանոթանալ ավիաընկերության կայքում կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները դեպի Գյումրի 2020-ի մարտին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |