ՔՊ-ում վերահաշվարկ են արել․ Վարչության նոր կազմը հայտնի է

ՔՊ-ում վերահաշվարկ են արել․ Վարչության նոր կազմը հայտնի է

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների վերահաշվարկից հետո Հայկ Կոնջորյանն ու Համբարձում Մաթևոսյանը դուրս են մնացել վարչության նոր կազմից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Այդ մասին ասվում է ՔՊ 6-րդ համաժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Խոջոյանի և ՔՊ Վերահսկող հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանի հայտարարության մեջ։

Ճշգրտումների արդյունքում ՔՊ կուսակցության վարչության անդամներ են ընտրվել.

1․ Փաշինյան Նիկոլ Վովայի

2. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի

3. Ռուբինյան Ռուբեն Կարապետի

4. Ավինյան Տիգրան Արմենի

5. Պապոյան Գևորգ Հարությունի

6. Միքայլեյան Սասուն Մեխակի

7. Հարությունյան Արայիկ Էդուարդի

8. Դավոյան Արփինե Հրահատի

9. Սանոսյան Գնել Հենզելի

10. Ալեքսանյան Վահագն Հովիկի

11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի

12. Հակոբյան Վաղարշակ Սոսի

13. Փամբուխչյան Արմեն Սոկրատի

14. Թորոսյան Արսեն Գևորգի

15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններն անցկացվել էին նախորդ շաբաթ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---