Արթուր Բաղդասարյանն ու Փոլ Ֆրիչը քննարկել են «Անվտանգությունը Կովկասում» համաժողովին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակի ղեկավար Փոլ Ֆրիչին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մայիսին Երեւանում կայանալիք «Անվտանգությունը Կովկասում» միջազգային համաժողովին առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ համաժողովին մասնակցելու են շուրջ երկու տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փոլ Ֆրիչը հաղորդել է, որ համաժողովին մասնակցելու է նաեւ ԵԱՀԿ ներկայացուցչական պատվիրակությունը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոյի ղեկավարությամբ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են նաեւ ԵԱՀԿ-ի եւ ՀՀ ԱԱԽ-ի աշխատակազմի միջեւ համագործակցության համաձայնագիր ստորագրելու հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---