Սպիտակում վթարայինի 36 ընտանիքի համար նոր շենք կկառուցվի![]() 4 նոյեմբերի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Լոռու մարզի Սպիտակ քաղաքում վթարային շենքի փոխարեն նոր բազմաբնակարան կկառուցվի 36 ընտանիքի համար։ Այդ մասին 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 201 ընտանիքի բնակարանային ապահովման, բնակարանային պայմանների բարելավման աջակցությանն ուղղված աշխատանքներ կկատարվեն։ Կբարելավվեն 100 զոհված, մահացած, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային պայմանները: 2023-ին նախատեսվում է նաև իրականացնել Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական ծրագիր, որը հնարավորություն կտա Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, ինչի համար պետբյուջեով 2 մլրդ դրամ է հատկացվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |