Արմենիա Վայնի «Երևան» կարմիր գինին` The Guardian պարբերականի էջերում 4 նոյեմբերի 2022 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Գինու ոլորտում հայտնի լրագրող, բրիտանացի Ֆիոնա Բեքեթը The Guardian պարբերականի էջերում ներկայացրել է 5 գինի՝ ձմռան ցուրտ օրերը ջերմացնելու համար, որոնց շարքում է Արմենիա Վայն ընկերության «Երևան» կարմիր գինին։ «Մենք բոլորս էլ հիմա ջերմանալու կարիք ունենք, որպեսզի հաղթահարենք գորշությունը․ այս իրավիճակին դիմակայելու իմ ռազմավարությունը համեղ ուտեստներն են, ծածկոցով փաթաթվելը, գորգերը, բուրավետ մոմերը և լավ գինին, այլ կերպ ասած՝ «ջերմացնող» գինին»։ «Ջերմացնող» գինիները ծանոթ զգացումներ են արթնացնում․ պետք է նշեմ, որ այսպիսի գինիներ փնտրելու ճանապարհին ինձ այնքան գրավեց հայկական կարմիրը, որ ստիպված էի ներառել այն իմ ցուցակում՝ հատկապես իր տպավորիչ համի շնորհիվ»,- նշել է Ֆիոնա Բեքեթը։ Նրանց համար, ովքեր ցանկանում են կարգավորել խմելը, գինու գիտակը վստահեցրել է, որ հարցը ոչ թե քանակն է, այլ որակը և ավելացչել, որ հարցը նույնիսկ թանկարժեք կամ հանրահայտ գինիները չեն, այլ հենց այն գինիները, որոնք ձեզ կօգնեն ստեղծել հարմարավետության տիրույթ։ Արմենիա Վայնի «Երևան» շարքն աչքի է ընկնում բուրային նուրբ ու բազմազան փնջերով։ Այն վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ավելի քան 30 երկրում և դարձել է շատ գինեսերների ֆավորիտը։ Իսկ The Guardian-ի ուշադրությանը գրաված «Երևան» կարմիրն ունի 15-ից ավել բարձրագույն պարգև միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից և ցուցահանդեսներից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |