Իրանի խորհրդարանի նախագահի այցն Ադրբեջան չեղարկվել է

Իրանի խորհրդարանի նախագահի այցն Ադրբեջան չեղարկվել է

PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բահիր Ղարիբաֆի այցն Ադրբեջան հետաձգվել է, հայտնում է APA-ն Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայության վրա հղումով։

Պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Նշվում է, որ այցը կկայանա ավելի բարենպաստ ժամանակ։

Ավելի վաղ տեղի էր ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը, որից հետո Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ առաջիկայում Իրանի խորհրդարանի նախագահը կայցելի Ադրբեջան։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---