Մեսրոպ Առաքելյանը ժամանակավորապես տեղափոխվել է Արցախ․ Վարդանյանի խորհրդականը կլինի![]() 5 նոյեմբերի 2022 - 10:34 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր աջում՝ հավելելով, որ ժամանակավորապես տեղափոխվել է Արցախ։ «Արցախյան պատերազմից հետո յուրաքանչյուր առիթ օգտագործել եմ Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման հարցում իմ բաժին պատասխանատվությունը ստանձնելու։ Ցավոք, պատերազմից երկու տարի անց էլ Արցախը շարունակում է ունենալ մեծ նվիրման կարիք՝ պատմական այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար։ Ի աջակցություն Արցախի պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում, գնալ Արցախ, աշխատել Արցախի համար... Ռուբեն Վարդանյանի առաջարկով ժամանակավորապես տեղափոխվել եմ Արցախ՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հանուն Արցախի։ Իմ գործունեության հիմնական հատվածն անցնելու է Արցախում՝ որպես պետական նախարարի խորհրդական։ Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է ամրապնդել Արցախի հայկականությունը, արցախցու՝ իր հողում ապրելու հավերժականությունը։ Այլևս ոչ մեկ, ոչ մի տեղ չպետք է կասկածի տակ դնի այս ճշմարտությունները։ Արցախը կա և մնալու է հայկական»,-ասվում է գրառման մեջ։ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշանակվել է ԱՀ պետնախարար։ Վարդանյանը կհամակարգի բոլոր ոլորտները, ուժայիններից բացի։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |