Ագիլերա․ Աշխատում ենք երևանյան համերգի նոր ամսաթիվ ընտրելու ուղղությամբ![]() 5 նոյեմբերի 2022 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի երգչուհի, «Գրեմմի» բազմակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերան Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է իր հետաձգված երևանյան համերգին՝ նշելով, որ աշխատում են նոր ամսաթիվ որոշելու ուղղությամբ։ «Մենք աշխատում ենք Երևանում HAYAFestival-ի շրջանակում իմ հետաձգված համերգի անցկացման նոր օր ընտրելու ուղղությամբ։ Նոր ամսաթիվը կհայտարարվի, երբ ավելի հարմար ժամանակ լինի դրա համար»,-ասվում է գրառման մեջ։ «Հայա» փառատոնի կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են։ «Հայա» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում»,-ասվում էր կազմակերպիչների ավելի վաղ տարածված հայտարարության մեջ։ Համերգը կայանալու էր հոկտեմբերի 22-ին «Հրազդան» մարզադաշտում: Տոմսերի արժեքը 15,000–100,000 դրամ է։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |