Բայրամով․ Վաշինգտոնում քննարկելու ենք խաղաղության պայմանագիրը![]() 5 նոյեմբերի 2022 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը։ Նա հավելել է, որ հանդիպումը կայանալու է Բլինքենի նախաձեռնությամբ, գրում է Haqqin.az-ը։ «Ադրբեջանական կողմը տվել է իր համաձայնությունը։ Իհարկե, օրակարգում մի քանի հարց կա, մասնավորապես, խաղաղության պայմանագիրը»,-ասել է նա։ Բայրամովն ասել է, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպմանը Բաքուն Երևանին է փոխանցել «5 սկզբունքի վրա հիմնված խաղաղության պայմանագրի առավել ընդլայնված տարրերը»։ «Հայկական կողմը հայտարարել է, որ կուսումնասիրի, որ իրեն լրացուցիչ ժամանակ է պետք։ Կարծում եմ Վաշինգտոնում մենք կկարողանանք դա քննարկել»,-ասել է Բայրամովը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն ԱՄՆ-ում։ Այդ մասին Միրզոյանը հայտարարել է Ազգային ժողովում Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ Սոչիի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |