Վանեցյանը չի բացառել մասնակցությունը Երևանի քաղաքապետի ընտրություններին 5 նոյեմբերի 2022 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Ֆրանսիայի հրապարակում ի պաշտպանություն Արցախի ընթացող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին։ «Երևանի քաղաքապետի ընտրություններին դեռ բավական ժամանակ կա։ Ոչ բացառում եմ իմ մասնակցությունը, ոչ էլ չեմ բացառում։ Այս պահին կթողնեմ առանց մեկնաբանության։ Կարծում եմ՝ մյուս տարվա մեջ այդ հարցին կանդրադառնամ»,- ասել է Վանեցյանը, գրում է Արմենպրեսը։ Վանեցյանը նաև ասել է, որ չի հավատում, որ մինչև տարեվերջ Նիկոլ Փաշինյանը կստորագրի խաղաղության ինչ-որ փաստաթուղթ։ «Ստացված տեղեկությունների վերլուծությունը հիմք են տալիս ենթադրելու, որ նա այլ խոստումներ է տվել տարբեր տեղերում և տեսնում է, որ չի կարողանում նաև Հայաստանի, Արցախի ներսում իր խոստումները ի կատար ածել: Պատերազմի ընթացքում և հետո Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են բացառապես իր իշխանությունը պահելուն, գրում է Panorama.am-ը։ Ինքը հասկանում է, որ եթե ինքը գնա կտրուկ քայլերի, որը չի ընդունվի հայ ժողովրդի կողմից, կարող է կորցնել իշխանությունը: Ուստի, կարծում եմ, որ հերթական անգամ խաբելով, ինչպես ինքն է ասում՝ գժի տեղ դնելով, այլ պատճառաբանություններով, կփորձի հետաձգել դա»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը։ Այն դիտարկմանը, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանություններն ասում են, որ պատասխանատու չեն Արցախի անվտանգության համար, Արթուր Վանեցյանը պատասխանել է. «Իրենք իրավասու չեն նման հայտարարություն անել։ ՀՀ անկախության հռչակագրում հստակ նշված է Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը։ Սակայն այս մարդիկ ցույց են տալիս, որ իրենց համար կարևորը իշխանությունը պահելն է, այլ ոչ թե այն՝ Արցախը կլինի, թե ոչ, Սյունիքում այս կամ այն գյուղը կլինի մերը, թե ոչ»։ Դիմադրության շարժումը, ի պաշտպանություն Արցախում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրահավաքի ու ԱԺ ընդունած հայտարարության, նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրել Ֆրանսիայի հրապարակում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |