Քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել կառավարական ամառանոցների մոտ![]() 7 նոյեմբերի 2022 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին` ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ անձը չպարզված քաղաքացին հրկիզել է իրեն, այրումը մարվել է ոստիկանների կողմից, իսկ քաղաքացին անգիտակից վիճակում հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, հայտնում է ԱԻՆ-ը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքնահրկիզվողը 47-ամյա Ազիզ Ալիյանն է և որ նրա կայնքին այլևս վտանգ չի սպառնում, հայտնում է News.am-ը։ Ալիյանի եղբայրն ասել է, որ ինքնահրկիզման պատճառն այն է, որ 10,000 դրամ տուգանքի պատճառով հարկադիրն առգրավել է Ազիզ Ալիյանի մեքենան, որով վերջինս երկաթյա և պլաստմասե իրեր էր հավաքում և հանձնում։ Ազիզը, հուսահատ վիճակում լինելով, դիմել է այդ քայլին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |