Վաշինգտոնում կհանդիպեն Միրզոյանը, Բայրամովն ու Բլինքենը 7 նոյեմբերի 2022 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այն կկայանա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հայտնում է ԱԳՆ-ն։ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Ժնևում, իսկ սեպտեմբերի 19-ին՝ եռակողմ նախորդ հանդիպումը, կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարե, էր, որ Սոչիի գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց են ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |