Ռուս խաղաղապահները ֆիքսել են ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումն Ասկերանում![]() 7 նոյեմբերի 2022 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմն արձանագրել է ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտումն Ասկերանի շրջանում։ «Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1․8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղտեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող տեղի բնակչի վրա»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ գնդակոծման հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, իսկ տեղաբնակը չի տուժել։ Նշվում է նաև, որ տվյալ փաստի վերաբերյալ ռուսական կողմը, ադրբեջանական կողմի հետ համատեղ, հետաքննություն կանցկացնի։ Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969 թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանք կատարելիս է եղել, երբ հարակից ադրբեջանական մարտական դիրքից նրանց ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ «Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։ Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասվում էր հաղորդագրության մեջ։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |