Իրանում ասել են` Շիրազի ահաբեկչության կազմակերպիչն Ադրբեջանի քաղաքացի է![]() 7 նոյեմբերի 2022 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ Շիրազ քաղաքի Շահ-Չերախ դամբարանում տեղի ունեցած ահաբեկչությունն Ադրբեջանի քաղաքացի է կազմակերպել։ «Երկրի ներսում ահաբեկչական օղակի գլխավոր կազմակերպիչն ու գործողությունների համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է, որը Թեհրան ժամանելուն պես անմիջապես կապ է հաստատել «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ Աֆղանստանում և տեղեկացրել, որ գտնվում է Իրանում։ Մզկիթում ահաբեկչություն կազմակերպած խմբի կազմում կային նաև Աֆղանստանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,-ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ընդհանուր առմամբ, ահաբեկչության գործով 26 անձ է ձերբակալվել։ Հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձ կրակ է բացել Շիրազում Շահ Չերախի դամբարանի մոտ։ Հարձակման զոհ է դարձել 15 մարդ, 27-ը՝ վիրավորվել է։ Հոկտեմբերի 30-ին Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմեդ Բահար Ղալիբաֆը Իսրայելին էր մեղադրել Շիրազում ահաբեկչության կազմակերպման համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |