Պարզաբանում․ Ինքնահրկիզման փորձ արած անձի տուգանքը ոչ թե 10,000 դրամ է, այլ ավելի քան 2 մլն

Պարզաբանում․ Ինքնահրկիզման փորձ արած անձի տուգանքը ոչ թե 10,000 դրամ է, այլ ավելի քան 2 մլն

PanARMENIAN.Net - Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու տուգանքը ոչ թե 10,000 դրամ է, այլ ավելի քան 2 մլն դրամ։

«Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության, 10,000 դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք:

Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն դրամ։

Կատարողական գործողությունները, այդ թվում նաև ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ»,-ասվում է պարզաբանման մեջ։

Նշվում է նաև, որ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

Նոյեմբերի 6-ին` ժամը 21։27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։ Ավելի ուշ տուժածի եղբայրն ասել էր, որ ինքնահրկիզման պատճառն այն է, որ 10,000 դրամ տուգանքի պատճառով հարկադիրն առգրավել է Ազիզ Ալիյանի մեքենան, որով վերջինս երկաթյա և պլաստմասե իրեր էր հավաքում և հանձնում։ Ազիզը, հուսահատ վիճակում լինելով, դիմել է այդ քայլին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---