Մոտ 3 մլրդ դրամ՝ գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացմանը![]() 8 նոյեմբերի 2022 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ մոտ 2 միլիարդ 933 միլիոն դրամ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը: Մրցույթը հայտարարվել էր 2022-ի հունիսի 1-ին: 2021-ին նույն մրցույթի շրջանակում տրամադրվել էր 1 մլրդ 354 մլն դրամ, իսկ դրանից առաջ կազմակերպված մրցույթներում ամենամեծ հատկացումը մոտ 300 մլն դրամ է կազմել: Ցանկում ընդգրկված է 15 գիտական կազմակերպություն, ֆինանսավորվել է 28 հայտ: Ձեռք բերված սարքավորումները տեղակայվելու են այն կազմակերպություններում, որոնք ներկայացրել են մրցութային հայտերը, սակայն, մրցույթի պայմանների համաձայն, դրանցից օգտվելու հնարավորություն կունենան նաև գիտական գործունեություն իրականացնող շահառու այլ կազմակերպություններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |