Բաքուն խանդով է հետեւում Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններ հաստատելու փորձերին16 ապրիլի 2009 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի աջակցությունը ղարաբաղյան գործընթացում եւ մեծ խանդով է հետեւում Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերություններ հաստատելու փորձերին: Այդ մասին գրում է բրիտանական The Times թերթը: «Բաքուն նույնիսկ ակնարկել է, թե կարող է դադարեցնել նավթի առաքումները Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, եթե Հայաստանը չգնա զիջումների: Բաքվի ճնշումը սասանեց Անկարայի մտադրությունը: Թուրքիայի վարչապետ Էրդողանը երեքշաբթի նվազեցրեց շուտափույթ մերձեցման կողմնակիցների հույսերը, որոնք հուսով էին, որ սահմանը կբացվի մինչե Աշխարհի գավաթի ընտրական փուլում կայանալիք ֆուտբոլային խաղը»,-գտնում է պարբերականը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ կկարողանա հատել Թուրքիայի հետ սահմանը եւ ժամանել ֆուտբոլի: «Դա անհնար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հանգուցալուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը», պատասխանել է Էրդողանը: «Սակայն այժմ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները լավն են ինչպես երբեք, շնորհիվ ակտիվ առեւտրային համագործակցության, զբոսաշրջության եւ ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքի բացակայության: Ռուսաստանը չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության նոր էսկալացիա, որի արդյունքում Մոսկվան ու Անկարան կարող են կրկին հայտնվել բարիկադի երկու կողմերում»,-ասվում է հոդվածում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |