Ստորագրվել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին վերջնական հուշագիրը16 ապրիլի 2009 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում Իրանի ճանապարհների եւ հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանին եւ Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ստորագրել են Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության մասին վերջնական հուշագիրը, հաղորդում է TV5 հեռուստաալիքը: Երկաթուղու շինարարության մասին նախնական հուշագիրը ստորագրվել էր 2009 թվականի ապրիլի 3-ին: Ըստ նախնական տվյալների Իրան-Հայաստան երկաթուղու երկարությունը կկազմի 470 կմ, որոնցից 60 կիլոմետրը կանցնի Իրանի տարածքով, իսկ մնացածը` Հայաստանի տարածքով: Աշխատանքներն կիրականացվեն մի քանի փուլով. նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն, ֆինանսական աղբյուրների հստակեցում, օպտիմալ երթուղու ընտրություն եւ շինարարություն: Իրան-Հայաստան երկաթուղին թույլ կտա Հայաստանին օգտվել էներգակիրների եւ այլ ապրանքների տեղափոխման այլընտրանքային ուղիով, ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ: Այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունները արտերկրի հետ իրականացվում է միայն Վրաստանի տարածքով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |