Մեծ հեռուստացույց՝ մատչելի գնով․ Նոր առաջարկ Team Telecom Armenia-ից 9 նոյեմբերի 2022 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր առաջարկները և զարգացնել հաճախորդներին համալիր ծառայություններ մատուցելու կոնցեպտը, հայտարարում է իր մասնաճյուղերից TCL հեռուստացույց ձեռք բերելու հնարավորության մասին։ Բաժանորդագրվելով ընկերության Cosmo և Combo փաթեթներից որևէ մեկին 12 ամսով՝ Team-ի հաճախորդները կարող են գնել TCL 7-րդ սերնդի սմարթ հեռուստացույց 197,000 դրամ աննախադեպ գնով ու դիտել մեծ ֆուտբոլը՝ Աշխարհի առաջնությունը, մեծ էկրանին։ TCL 55” անկյունագծով Android TV-ի գլխավոր հատկանիշներն են 4K UltraHD էկրանը, ձայնային կառավարումը, Dolby Vision·Atmos տեսաձայնային տեխնոլոգիան, ինչպես նաև YouTube, խաղեր և այլ պահանջված հավելվածներ Play Market-ից ներբեռնելու հնարավորությունը։ Հեռուստացույցի համար տրամադրվելու է 1 տարվա երաշխիք, իսկ ձեռք բերել կարելի է և՛ կանխիկ, և՛ ապառիկ եղանակով։ Նշենք նաև, որ այս հեռուստացույցներում արդեն առկա է Team TV հավելվածը և դրա օգտագործման համար անհրաժեշտ չէ հավելյալ սարք։ Ի դեպ, հեռուստացույցը հնարավոր է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության՝ 277,000 դրամով։ 2021 թվականին TCL-ի Android Smart TV-ն ճանաչվել է ամենավաճառվողը, իսկ TCL Electronics-ը LCD հեռուստատեսային բրենդերի շարքում երկրորդն է աշխարհում։ Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |