«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն բանկային գործունեության իրականացման լիցենզիա է ստացել ԿԲ-ից10 նոյեմբերի 2022 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն ստացել է բանկային գործունեության լիցենզիա և այսուհետ ներկայանալու է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ անվանմամբ։ Ֆինանսական ոլորտում ունենալով ավելի քան 28 տարվա փորձ՝ բանկ դառնալու նպատակով, կազմակերպությունը վերջին տարիների ընթացքում ակտիվորեն իրականացրել է լայնածավալ տրանսֆորմացիոն միջոցառումներ` ֆինանսական, մարդկային ռեսուրսների ինտեգրման, ինչպես նաև ռիսկերի կառավարման ուղղությամբ։ Ներկայումս կազմակերպությունն ունի մոտ 700 աշխատակից, 29 մասնաճյուղ ՀՀ ամբողջ տարածքում և ավելի քան 140,000 հաճախորդի կայուն բազա։ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն շարունակելու է տրանսֆորմացիոն գործընթացը և առաջիկայում իր հաճախորդներին առաջարկելու է թվային բանկին բնորոշ լուծումներ։ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |