Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է արել տնտեսության իրական հատվածում10 նոյեմբերի 2022 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ամունդի-Ակբան խոշոր ներդրում է կատարել տնտեսության իրական հատվածում։ 4 մեգավատ հզորությամբ և մոտ 6 հեկտար տարածք զբաղեցնող «Սոլիս» ֆոտովոլտային արևային էլեկտրակայանը գտնվում է Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում: Կայանն աշխատում է արդեն ինն ամիս և միացված է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Էկոլոգիական տեսանկյունից արտանետումների խնայողությունը կազմում է տարեկան մոտ 3200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն։ Կայանը շահագործման է հանձնել Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը։
«Սոլիս» արևային էլեկտրակայանն առաջին ծրագիրն է, որ ֆինանսավորվել է «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ բաժնեմասնակցային հիմնադրամի միջոցներով, որտեղ էլ ներդրում է կատարել Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը: Ընկերությունը կուտակային կենսաթոշակային «Հավասարակշռված» և «Պահպանողական» ֆոնդերի միջոցներից ներդրում է կատարել տնտեսության իրական հատվածում։ Ամունդի-Ակբայի ներդրումը կազմում է Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդի ընդհանուր միջոցների մոտ 10%-ը։ 2020-ի ընթացքում Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդը «Սոլիս» կայանին ֆինանսավորել է 2․9 մլրդ դրամով։ Ներդրման 830 մլն դրամը կազմում են ֆոնդի միջոցները, մնացածը՝ մոտ 75%-ը, ֆոնդը ներգրավել է փոխառու միջոցների հաշվին։ Սա նաև նշանակում է, որ Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող «Հավասարակշռված» և «Պահպանողական» ֆոնդերի շահառուները անուղղակիորեն նաև էլեկտրակայանի բաժնետեր են՝ ընկերության կատարած ներդրման համամասնությամբ։
«Մեր ընկերության համար շատ կարևոր է ունենալ ներդրումային միջավայր և հնարավորություն ունենալ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցներն ուղղել տնտեսության իրական հատված։ Մի կողմից մենք կառավարում ենք ապագա կենսաթոշակառուների գումարները, և ցանկացած ներդրում պետք է համապատասխանի օրենսդրությանն ու մեր չափանիշներին, մյուս կողմից տնտեսության իրական հատվածում ներդրումներ կատարելով՝ մենք նպաստում ենք տնտեսության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Բացի այդ, ցանկացած ներդրում պետք է ունենա երկարաժամկետ եկամտաբերություն և համապատասխանի ESG` «բնապահպանություն, սոցիալական քաղաքականություն և կառավարում» չափանիշներին, որոնք պետք է զարգացնել Հայաստանում։ Մենք կարողացանք ներդրում կատարել ֆոնդի ստեղծման պահին և այսօր Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ ֆոնդում առաջին մասնավոր ներդրողն ենք` 6 միլիոն դոլար ներդնելու հանձնառությամբ։ Սա մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդ է, որը ներդրումներն իրականացնելու է տնտեսության իրական հատվածում՝ հայկական ընկերություններում տնտեսական գործունեություն զարգացնելու նպատակով»,- նշել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերության տնօրեն Ժան Մազեջյանը:
«Մեզ բախտ վիճակվեց ունենալ Ամունդի-Ակբայի նման ներդրող, որն ի սկզբանե մեզ աջակցեց և համաձայնեց ներդրում անել և դառնալ մեր հիմնական ներդրողներից մեկը։ Կայանի պանելները երկկողմանի են, ինչը թույլ է տալիս ունենալ ավելի բարձր արդյունավետություն և ավելի բարձր արտադրանք 1ք/մ-ից։ Մեր պլանային արտադրանքը տարեկան լինելու է 7․5-7․8 միլիոն կիլովատ ժամ, որը թույլ կտա մատակարարել 4000 տնային տնտեսությունների էլեկտրաէներգիա»,- նշել է «Սոլիս» ՍՊԸ տնօրեն, Եվրամիություն-Հայաստան ֆոնդի ներկայացուցիչ Կարեն Արաբյանը: Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |