ԱԽ քարտուղարը նիդերլանդցի պաշտոնյաներին ներկայացրել է խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը

ԱԽ քարտուղարը նիդերլանդցի պաշտոնյաներին ներկայացրել է խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Նիդերլանդներ այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է այդ երկրի վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի և Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության Քաղաքական հարցերով տնօրենի տեղակալ Էրիկա Սխաուտենի հետ:

ԱԽ գրասենյակի հաղորդմամբ, կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Գրիգորյանը ներկայացրել է մի կողմից տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, մյուս՝ այդ ճանապարհին առկա անվտանգային մարտահրավերները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների դերակատարումն անվտանգության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունն առավել զարգացնելու նպատակադրության վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---