Ըստ Ալիևի, Պրահայի ու Սոչիի հայտարարություններն անցյալում են թողել ԼՂ հակամարտությունը

Ըստ Ալիևի, Պրահայի ու Սոչիի հայտարարություններն անցյալում են թողել ԼՂ հակամարտությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարները Պրահայի ու Սոչիի հայտարարություններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ այդպիսով, ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է անցել։ Այս մասին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ համագումարում։

Նա նաև մեղադրել է ՀՀ-ին սեպտեմբերին «ռազմական սադրանքի» կազմակերպման մեջ, ու հայտարարել, իբր, Բաքուն «ստիպված էր» հակահարձակում կազմակերպել, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Ալիևի գնահատականով, ադրբեջանական զորքերը դիրքեր են զբաղեցրել «հարազատ հողում»։

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ադրբեջանցիները Ջերմուկին մինչև 4․5 կմ հեռավորության վրա են մոտեցել, իսկ ընդհանուր առմամբ, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի գնահատականով, 2021-2022 թվականներին օկուպացվել է ՀՀ մոտ 127 քկմ տարածք։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---